Բջջային հեռախոս, համակարգիչ, տաբլետ
Կենցաղային տեխնիկա
Շինարարական նյութեր եւ պարագաներ
Կահույք
Ավտոմասեր
Արեւային պանելներ
Ծառայություններ
Գործիքներ
Մենք տրամադրում ենք ֆինանսական խորհրդատվություն SCORE UP հավելվածով վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի վերլուծությամբ
Հավելվածը նախատեսված է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար, ովքեր կարող են գրանցվել հավելվածում՝ անցնելով ժամանակակից լուծումներով հագեցած և պարզ առցանց նույնականացման գործընթաց և հաստատելով՝ «ՎԵԼՈՔՍ ՎՄ» ՍՊԸ «Սքոր Ափ» հավելվածի օգտագործման և դրա միջոցով վարկային սահմանաչափի և ֆինանսական խորհրդատվության տրամադրման հիմնական պայմաններն ու դրույթները:
Հավելվածի նպատակն է օգտատերերի վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի վերլուծության հիման վրա վերջիններիս ներկայացնել ֆինանսական խորհրդատվություն և վարկային պրոդուկտների առաջարկներ՝ աջակցելով օգտատերերին բարելավել իրենց վարկային պատմությունը և վարկային սքոր գնահատականը:
«Սքոր Ափ» հավելվածի միջոցով մատուցվող ֆինանսական խորհրդատվության ծառայության տեղեկատվական ամփոփագիր
Հավելվածի ակտիվացման վճար` 0 ՀՀ դրամ
Հավելվածի սպասարկման վճար`* 0 ՀՀ դրամ
Հավելվածում մատուցվող ֆինանսական խորհրդատվության ծառայության միջնորդավճար․
Առանց բաժանորդագրության՝ 0 ՀՀ դրամ
Տարեկան բաժանորդագրությամբ՝ 7,900 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
Մինչև 31/08/2026թ.-ը բաժանորդագրվելու դեպքում բաժանորդագրության առաջին տարվա վճարը սահմանվում է 3,990 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
4․ Օգտատիրոջ նախաձեռնությամբ վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվության մեկանգամյա (ձեռքով) թարմացման վճար՝ 1,900 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
*Առանձին ծառայությունների համար կարող են սահմանվել միջնորդավճարներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի Հավելվածի համապատասխան էջում ծառայության տրամադրման պահին։