Մեր առաքելությունը
Ընկերության առաքելությունն է շուկայում մշտապես մատուցել բարձրորակ ծառայություններ՝ վարկային պրոդուկտը հաճախորդների համար թափանցիկ, մատչելի և հարմարավետ դարձնելու ճանապարհով։
Ընկերության նպատակներն են՝
- շուկայում ձևավորել համասեռ և չափավոր ռիսկայնությամբ վարկային պորտֆելներ,
- սպառողներին մատուցել վարկային գործիքների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն՝ նպաստելով վարկավորման վերաբերյալ գիտակցված որոշումների կայացմանը
- վարկավորման գործիքների, վարկային պատմության և դրա նրբությունների վերաբերյալ սպառողներին մատուցել մատչելի տեղեկատվություն՝ նպաստելով ֆինանսական գրագիտության բարձրացմանը և պատասխանատու վարկային վարքագծի դրսևորմանը
Կարևորելով փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը, Ընկերությունը ֆինանսական շուկայում դիրքավորվում է որպես վստահելի ֆինանսական խորհրդատու և բարեխիղճ վարկատու։
Իր նպատակներն իրականացնելու համար Ընկերությունը լայնորեն կիրառում է թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ՝ ապահովելու սպառողների հետ հաղորդակցման և խորհրդատվության, վարկային պրոդուկտների, դրանց վաճառքի և ծառայությունների մատուցման ամբողջական ավտոմատացված գործընթացներ։
Ձևավորված վարկային պորտֆելներն Ընկերությունը կարող է զիջել դրանցով հետաքրքրված ֆինանսական համակարգի այլ մասնակիցների, ինչը նպաստում է շուկայում առավել լայն ներգրավվածությանը։